ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտոբուս է վթարվել. 1 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Թուրքիայում ռուս և բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բետոնե սյանը։ 

Մեկ մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել։ Վթարի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Մանավգաթ քաղաքում։ Ավտոբուսը հյուրանոցներից զբոսաշրջիկներ էր տեղափոխում Անթալիայի օդանավակայան։ Կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջ արագությամբ բախվել սյանը։

Ավտոբուսի վարորդը մահացել է հիվանդանոցում։ Մոտակա հիվանդանոցներ է տեղափոխվել 20 վիրավոր զբոսաշրջիկ, այդ թվում՝ 16 ռուս և 4 բելառուս։

Տեսանյութն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular