ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը․ Վրաստանի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումն ու խթանել կառուցողական երկխոսությունը, տարածաշրջանում ապահովել կայունություն և խաղաղություն:

Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով ընդունված պատմական որոշումը՝ սկսել պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Հույս եմ հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա»,- ասաց Դարչիաշվիլին։

Նա շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին վստահելի գործընկերության և գերազանց համագործակցության համար․

«Մեր ժողովրդուների միջև դարավոր բարեկամությունը մեզ ամուր հիմք է տալիս մեր պետությունների միջև հարաբերությունններն էլ ավելի հզորացնելու և ամրապնդելու»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular