ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը շանտաժ է անում, նենգափոխում է փախստականների հարցի ամբողջ իմաստը. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ալիևը, խոսելով այպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերադարձի իրավունքի մասին և դա իբրև խաղաղության համաձայնագրի նախապայման նշելով՝ ընդամենը բանեցնում է իր ռազմական առավելությունները, շանտաժի է դիմում, արհեստական սիմետրիա է կառուցում՝ արցախցիների վերադարձի հարցը կապելով ադրբեջանցիների՝ իբրև թե Զանգեզուր վերադարձի հարցին։ Դեռ 1992 թվականից բանակցություններում փախստականների հարցը կար, չպետք է մառանանք, որ Բաքվում ունեցել ենք երկու հարյուր հազարանոց բնակչություն, այլ քաղաքներում ևս, որոնց ծեծով-ջարդով վռնդել են։ 1988 թվականին, երբ եղավ այդ փոխադարձ շարժը՝ հայերի՝ ադրբեջանական ՍՍՀ-ից՝ ՀԽՍՀ և հակառակ շարժը, այդ ժամանակ  ՀԽՍՀ մինիստրների խորհուրդն ընդունեց որոշում՝ փոխհատուցելու ադրբեջանցիների գույքային կորուստները, մինչդեռ Ադրբեջանը նման քայլ չի արել։ Ալիևը սիմետրիայի մասին է խոսում, բայց մոռանում է, որ այդ սիմետրիան վաղուց խախտված է։ Իրենք են նախաձեռնել հայերի ջարդեր, շղթայաբար տրամադրությունը փոխվել է ՀԽՍՀ-ում ապրող ադրբեջանցիների հանդեպ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այդուհանդերձ, 90-ականներին կար բաժանում՝ ԼՂ հակամարտության գոտում փախստականների հարցը համարվում էր առաջնային, իսկ մեծ վերադարձի հարցը թողնվել էր հետագա բանակցությունների։ Ալիևը, հայաթափելով Արցախը, արհեստականորեն առաջ է տանում թեզը, թե լավ, ինչպես որ Զանգեզուրում չկան ադրբեջանցիներ, այդպես էլ Արցախում չկան հայեր. այսպիսով Ալիևը նենգափոխում է փախստականների հարցի ամբողջ իմաստը»,- ասել է Լևոն Զուրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular