ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներն իրենց որդունն են. ցանկանում են դիմել կրկնակի փորձաքննության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներից մեկն իրենց որդունն է: Այդ մասին  News.am-ի հետ զրույցում ասել են զինծառայողի  հարազատները:

Ընտանիքը ցանկանում է դիմել կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար: Թե ինչու՞ հարազատաները չեն ընդունում փորձաքննության արդյունքները, դեռևս չեն պարզաբանում.

«Ծնողները չեն հավատում, որ դա իրենց որդին է, նրանք կարծում են, որ իրենց որդին ողջ է»:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ, նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ ՔԿ-ն էլ երեկ հայտնեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular