ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը․ Մհեր Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը բարձր է գնահատում ամերիկյան կողմի հետևողական ջանքերը՝ միտված խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: Այս մասին հայտարարել էՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։
 
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
 
«Կայուն ժողովրդավարության կայացման կարևորագույն նախապայմաններից է խաղաղությունը: Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը: Կարևորում ենք նաև Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարող ԱՄՆ հասցեական հայտարարությունները»,-նշել է փոխվարչապետը:
 
Մհեր Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ ԱՄՆ շարունակական աջակցության համար:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular