ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈՒ կարևոր առաջխաղացման են հասել Չասով Յարում․ ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել  Չասովոյ Յար բնակավայրի Նովի շրջանի նկատմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Հարավային խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար բնակավայրի Նովի շրջանը և բարելավել իրավիճակը առաջնագծի երկայնքով»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կողմի մարդկային կորուստները նշված շրջանի համար մղված մարտերում հասել են 450-ի, ռուսական կողմը ոչնչացրել է նաև երկու տանկ, երեք զրահատեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան М113 զրահափոխադրիչ, 10 մարտական մեքենա, «Ակացիա» և «Մեխակ» ինքնագնաց հրետանային միավորներ, «Мста-Б» հաուբից, այլ ռազմական տեխնիկա, ինչպես նաև զինամթերքի չորս դաշտային պահեստ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular