ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ ու քննարկել ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված նրա առաջարկները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակի իր «խաղաղության ծրագիրը», ինքը  կհանդիպի  նրա հետ և կքննարկի այն։

Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին Թրամփին կոչ է արել ասել Կիևին՝ «ինչպես վերջ տալ այս պատերազմին», եթե նա գիտի պատասխանը։

Զելենսկին ասել է  նաև, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, որպեսզի անձամբ նրանից լսի այն առաջարկները, որոնք ուղղված են ուկրաինական հակամարտության լուծմանը։

Ավելի վաղ էլ Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «գործարքի» հնարավորությունը, համաձայն որի   ՆԱՏՕ-ն կպարտավորվի այլևս չընդլայնվել դեպի արևելք, ինչպես նաև կբանակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  այն հարցի շուրջ, թե  Ուկրաինայի տարածքի որ մասը կարող է պահպանել Մոսկվան։

Այս առնչությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի հարցի շուրջ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ չի վարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular