ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհրաժեշտության դեպքում կտրվի ռազմատեխնիկական բնույթի պատասխան»․ Ռուսաստանում արձագանքել են Ֆինլանդիա-ԱՄՆ ռազմական համագործակցության ընդլայնմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ընդլայնման շարունակվող փորձերը  կարժանանան պատասխանի,  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։

«Ռուսաստանն անպատասխան չի թողնի իր սահմանին ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ընդլայնումը, դա սպառնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում համաձայնագրի հաստատման փաստը։ Այդ համաձայնագրով Ֆինլանդիան իր 15 ռազմական օբյեկտները տրամադրելու է ամերիկյան զորքերին՝ նրանց կողմից հնարավոր օգտագործման համար։ Բացի այդ, Ֆինլանդիա կարող է ուղարկվել ամերիկյան ռազմական տեխնիկա։ Համաձայնագիրը հիմք է ստեղծում Ֆինլանդիայում ԱՄՆ մշտական ​​ռազմական ներկայության համար։

«Ռուսաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի՝ հակազդելու Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ագրեսիվ բնույթի որոշումներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular