ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ աջակցության կարիք ունի։ Ընդդիմադիր գործչի դիմակ հագած հանձնակատարներին ու «եվրոպամետ» մի քանի կուսակցություններին մի կողմ թողնելով՝ համաձայնենք, որ իրական ընդդիմադիր դաշտում կան լուրջ գործիչներ, որոնք, ներքուստ անկեղծորեն շարժմանը աջակցելով հանդերձ, ակտիվ քայլեր չեն ձեռնարկում և շարժման շրջանակներում որևէ նախաձեռնություններով հանդես չեն գալիս։ Նրանք գործիչներ են, ովքեր կարող են դա անել, բայց չեն անում տարբեր, այդ թվում՝ հասկանալի և ընդունելի պատճառներով։ Պատճառներից մեկն, ըստ իս, կարող է լինել այն, որ հայ հասարակությունը բաղկացած չէ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներով։ Կա մի հատված, որը կարող է բարդույթավորվել, և «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքը պատճառ դառնա շարժմանը նրա չմիանալուն։

Եվ այդ մարդիկ երբեք դրա մասին չեն խոսի։ Սա շատ նուրբ խնդիր է, որին նույնպես պետք է լուրջ վերաբերվել։ Նմանատիպ պատճառներ շատ կան։ Ուստի, այս ամենը հիմք է տալիս մտածելու նաև նոր շարժում ձևավորելու մասին։ Այն կարող է նաև որպես այլընտրանքային շարժում լինել։ Բոլոր դեպքերում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի կպայքարի՝ մեկը մյուսի հետ սերտ կապեր պահպանելով և մեկը մյուսին լրացնելով, հետագայում գուցե նաև միավորվելով։

Ի դեպ, նման տեսակետներ արդեն հնչել են, և դրա մասին արժե մտածել ու իրագործել։ Սա վատ գաղափար չէ։ Սրանով չի նսեմանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաքելությունը, այլ ճիշտ հակառակը՝ շարժումը ավելի կհզորանա այն առումով, որ ընդդիմադիր այն հատվածը, որը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի գտնում ակտիվ մասնակցություն ունենալ շարժման գործողություններում, հնարավորություն կունենա իրեն դրսևորել նոր շարժման շրջանակներում։ Իշխանություններն արդեն փաստացի «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն իրենց համար անվտանգ են համարում։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ «օրինակելի ժողովրդական պետության» իշխանություններին ծառայող սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերը, քաղտեխնոլոգները, վերլուծաբաններն ու քարոզիչները ամենօրյա ռեժիմով շարժման մասին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով ելույթներ են ունենում։

Ընդ որում, բացառիկ ակտիվություն է ցուցաբերում նշված շերտերի միայն ծախու, ագրեսիվ, գռեհիկ ու լկտի հատվածը, որոնց գլխուղեղի ձախ կիսագունդը անզգայացած վիճակում է և այլևս չի արձագանքում արտաքին նշաններին։ Ինչո՞ւ եմ հատկապես սա շեշտում, որովհետև, հանուն արդարության, պետք է նշեմ նաև, որ ինչքան էլ զարմանալի հնչի, ՔՊԿ շրջանակներում էլ կան գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը ներդաշնակ օգտագործող գործիչներ, որոնց ուսերին է ընկած կուսակցության գոյության ծանր բեռը, և նրանք շատ լավ հասկանում են, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի պայքարող ևս մեկ ընդդիմադիր շարժման պարագայում իշխանության հենասյուները կփլուզվեն։ Հենց այս մտավախությամբ էլ իրենց ամենօրյա քննադատություններով արհեստականորեն նոր ինտրիգներ են ստեղծում շարժման շուրջ՝ մինչև իրենց նոր «ծոցագրպանային ընդդիմադիրները» կդիրքավորվեն։ Խոսքը վերաբերում է նաև ՔՊԿ առաջնորդի քավորությամբ ստեղծված իբր եվրոպամետ կուսակցություններին, որոնք իշխանություններին «ընդդիմանալու» համար առնվազն երկու կեղծ ուղղություն ունեն. մեկն այն է, որ վարչապետը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելը նպատակահարմար չի գտնում, իսկ իրենք շատ են ուզում, և երկրորդ՝ որ Հայաստանի պետական սահմանները հսկելու խնդրանքով Ռուսաստանին դիմած իշխանությունները շատ են ձգձգում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներից դուրս գալու գործընթացը, իսկ իրենք կարծում են, որ այդ գործընթացը պետք է արագացնել։

Ահա, այսպիսի կեղծ օրակարգերով նրանք փորձելու են մոռացության մատնել ՔՊԿ համար իրականում վտանգավոր թեմաները, այն է՝ սահմանազատում, Սահմանադրության փոփոխում, Արարատ-Արագած, զինանշան, հիմն, «զուգընկերոջ» մասին օրենքի վերանայում և այլ հրատապ խնդիրներ, որոնք հայ ազգի համար ունեն զգայուն նշանակություն, և որոնց մասին իրենց հնարավորության սահմաններում բարձրաձայնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդները, սակայն, ինչպես վերը նշեցի, դա բավարար չէ, և անհրաժեշտություն կա կազմակերպելու նոր հզոր շարժում, և չեմ հոգնի՝ ասելով, որ անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել և արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով հեռացնել այսօրվա Քրիստոսամարտ իշխանություններին։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular