ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամպագոռգոռ և վիճահարույց հայտարարություններ անելը Փաշինյանի ոճն է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Absatz.media–ն «Քաղաքագետ. Փաշինյանը սակարկում է Ռուսաստանի և Եվրամիության հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե աննպատակահարմար է համարում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացումը, սակայն կարծում է, որ հանրապետության ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի։ Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը absatz.media-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը վախենում է հանրաքվեի արդյունքներից, քանզի վստահ չէ, որ հանրապետության բնակչությունը կողմ է քվեարկելու Եվրամիությանն անդամակցելուն։ Միևնույն ժամանակ, նրան պետք է ընտրություն կատարել Ռուսաստանի և ԵՄ-ի միջև։

«Փաշինյանը նախ խոսում է հանրաքվեի մասին, հետո այն համարում է անտեղի, քանի որ դրա արդյունքների նկատմամբ վստահություն չկա։ Նրա համար ցանկացած հարցի վերաբերյալ ազգային քվեարկությունը իր լեգիտիմության քննությունն է։ Կառավարության ժողովրդականության վարկանիշը կտրուկ ընկնում է: Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որտեղ հանրապետության համար դիվիդենտներն ակնհայտ են, անհամատեղելի են, ուստի պետք է ընտրություն կատարել։ Այդ ամենը այն սակարկության տարրերն են, որը նա իրականացնում է Եվրոպայի և Ռուսաստանի հետ»,- կարծում է քաղաքագետը։

Տարասովի խոսքով, ամպագոռգոռ և վիճահարույց հայտարարություններ անելը Փաշինյանի ոճն է, որոշ հայեր ցանկանում են, որ հանրապետությունը միանա Եվրամիությանը, սակայն Հայաստանի վարչապետը վստահ չէ, որ ողջ բնակչությունը եվրոպական նկրտումներ ունի։ Ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անվանել էր կազմակերպության հետ Երևանի հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը, որը կհաջորդի այն ժամանակ, երբ հանրապետության իշխանությունները անհրաժեշտ համարեն դա անել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular