ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ավինյանի վախն է բռնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավոր ձերբակալվեց` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Մոտ մեկ տասնյակ այլ անձինք՝ նույնպես: Մեղադրվում են պաշտոնի եւ պետական գնումների ոլորտում չարաշահումների համար: Անցած տարի էլ կալանավորվեց Ավինյանի մեկ այլ մտերիմ` փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը՝ առողջապահության ոլորտի չարաշահումների հետ կապված քրեական գործով: Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է, որ ոչ ոք պաշտպանված չէ` մի օր մեկի ընկերոջը, մյուսը օրը մեկ ուրիշի հարսին, երբեմն հենց բարձր պաշտոն զբաղեցնող անձին կարող են անսպասելի կալանավորել, գործ հարուցել` առանց լուրջ հիմքերի: Պարզապես վախը բռնելու եւ ցույց տալու համար, թե ով է երկրում «ասողը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 07․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular