ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը երեկ՝ հուլիսի 3-ին, Հանրայինի եթերում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան» շարժմանը խոսել է նաև այդ հավաքներին որոշ արվեստագետների ներգրավվածությանը։

Հախվերդյանը մասնավորապես անդրադարձել է երգիչներ Արսեն Գրիգորյանին՝ Մրո, Արամոյին, Դավիթ Ամալյանին, ասել, որ նրանք մտավորականներ չեն, ապա կոշտ ձևակերպումներ արել։

«Այդ երգերը հո չի նշանակում միտք ունենալ։ Մրոն կասկածելի ինչ-որ երգեր ա երգում, որոնք համարվում են հայկական-ժողովրդական։ Արամոն թմբուկ ա զարկում ու երգում ա։ Դավիթ Ամալյանը իր երգերն ա երգում, իր տեքստերով...»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց երգիչ Արսեն Գրիգորյանի հետ, վերջինս Ռուբեն Հախվերդյանի կոշտ ձևակերպումներին այսպես արձագանքեց․

«Հիմա էսպես ա ասում, մի քանի տարի առաջ ուրիշ բան էր ասում։ Ինքը ինձ համար մեծ արվեստագետ ա, որպես արվեստագետի՝ ես իրեն հարգում եմ։ Այսինքն՝ Ջիվանու երգերը իր համար հայկական չե՞ն, կամ Շերամի երգերը։ Այդ ժողովրդական երգերը մեր հայկական աշխարհիկ երգերն են, որոնք ներկայացնում են օրինակ՝ Վան-Վասպուրականը»։

Արսեն Գրիգորյանն ասում է՝ այս հարցի մեկնաբանությունը կցանկանար լսել հենց Ռուբեն Հախվերդյանից։

«Այդ հարցը երևի իրեն պետք է տրվի, թե ինքը ի՞նչ է պատկերացնում հիմա, մի քանի տարի առաջ մեր մեծ վարպետը կոնկրետ իմ մասին այլ կերպ էր արտահայտվել որպես արվեստագետ։ Զանգեք, ասեք՝ դուք շատ մեծ վարպետ եք մեր իրականության մեջ, բայց ի՞նչն է հարցը։ Ես այդքան բան չեմ անում, խոսում է՝ Աստված իրա հետ»,- եզրափակեց Մրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular