ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնությունը հիշեցրել է Երևանին և Բաքվին տարածաշրջանի համար «ՆԱՏՕ-ի բաղադրատոմսերի» վտանգավորության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան «ՆԱՏՕ-ի բաղադրատոմսերի» վտանգը Հարավային Կովկասի համար, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ Նրա խոսքով, որը մեջբերել է news.ru-ի թղթակիցը, ՆԱՏՕ-ում հեռու են տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց։

«Եվրատլանտիստները տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց հեռու լինելով հանդերձ պարտադրում են իրենց բաղադրատոմսերը,  որոնք հանգեցնում են նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում և կործանարար հետևանքներ կունենան ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաեվրասիական անվտանգություն համար։ Մենք հուսով ենք, որ Բաքուն և Երևանը դա լավ են հասկանում»,- ասել է Նաստասինը:

Նա Բաքվին և Երևանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելը համարել է Ռուսաստանի բարեկամներին նրա հետ համագործակցությունից պոկելու փորձ։ Նրա խոսքով դա ամերիկացիների աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա իրենց կործանարար ազդեցությունը տարածելու փորձերի հերթական օրինակն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հրավեր էր ուղարկել Ադրբեջանին և Հայաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի 75-րդ գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում։ Սպիտակ տան այդ որոշման մասին Բաքվում կայացած ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular