ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Չախոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի կենտրոնական հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նույն վայրում գտնվող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում՝ պատճառելով նյութական վնաս։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Գ. Չախոյանն ու նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 22-ամյա Հովհաննես Արղուշյանն ու 23-ամյա Սիփան Կյուրեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular