ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈւԵՖԱ-ն զայրացրել է Էրդողանին. Թուրքիայի նախագահը Գերմանիայում կբարձրացնի թուրքերի ոգին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին և մտադիր է անձամբ ներկա գտնվել Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Հոլանդիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնել է A Haber հեռուստաալիքը, գրում է eadaily.com-ը։

Այդ որոշումը, նշում են թուրքական լրատվամիջոցները, կապված է Թուրքիայի հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի հետ, ում դեմ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել։ Պատճառը թուրք ազգայնականների «գորշ գայլերի» ժեստն էր, որը ֆուտբոլիստը ցուցադրել էր Եվրո-2024-ի Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ A Haber-ի Էրդողանը կժամանի Գերմանիա՝ «այդ միջադեպից հետո թուրքերի ոգին բարձրացնելու և նրանց զգացնել տալու համար, որ իրենց հետ է»։ Այնուամենայնիվ Թուրքիայի ղեկավարի ծրագրերի վերանայման մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել։

Անցած չորեքշաբթի Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին ՈՒԵՖԱ-ի կողմից ֆուտբոլիստ Դեմիրալի նկատմամբ հարուցված կարգապահական հետաքննության պատճառով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիությունը» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը միջադեպին անվանել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ» պայմանավորված։

Հուլիսի 5-6-ն Ադրբեջանի Շուշա քաղաքում տեղի կունենա UTG-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Սպասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular