ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. Միխայիլ Գալուզին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում ՀՀ ներկայիս դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, կան համապատասխան ընթացակարգեր այդ հարցերի լուծման համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
 
«Պետության իրավասությունն է որոշել այս կամ այն երկրում իր դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը ՌԴ-ում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է։ Նման հարցերի լուծման համար սահմանված են ընթացակարգեր։ Ինչպես ես եմ հասկանում, դրանք կիրականացվեն», - ասել է Գալուզինը լրագրողների հետ զրույցում։
Նա նաև նշել է, որ շնորհակալ է ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանին ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
«Նա արդեն բավական երկար ժամանակ է` դեսպանի գործառույթներ է իրականացնում։ Ես միշտ խորը գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքից», - ասել է փոխնախարարը։
 
Այսօր` ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Երևանը ծրագրում է փոխարինել ՌԴ-ում ՀՀ դեսպանին։ Նոր դեսպանի թեկնածությունն արդեն ներկայացված է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular