Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։
Օրբանն ասել է, որ ցանկանում է և լսել Պուտինի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ.
Նրա խոսքով, հարցերը հետևյալն են. ի՞նչ է մտածում ներկայումս առկա խաղաղարար նախաձեռնությունների մասին, ինչ է նա մտածում հրադադարի և խաղաղության բանակցությունների մասին, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են ընթանալ և ինչպիսի՞ն է Եվրոպայի տեսլականը պատերազմից հետո։
«Դիրքերն իրարից շատ հեռու են»,- նշել է Օրբանը։
Հունգարիայի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահին պատմել է Զելենսկու արձագանքի մասին հրադադարի առաջարկին։
Օրբանը նաև նշել է, որ Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։