ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ սահմանադրությունը փոխելու  վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Սահմանադրությունը համապատասխանեցնում են Ալիևի պահանջներին, որ Ալիևի սրտին մոտ սահմանադրություն լինի, այնպիսի սահմանադրություն, որն Ալիևի քիմքին հաճելի կլինի»,- այդ առնչությամբ ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը նոր չէ, որ ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջներ է հնչեցնում։

«Որքան ժամանակ է՝ բարձրաձայնում ենք՝ Ալիևը հերթական պահանջն է ներկայացնելու, խաղաղություն չի լինելու։ Ասաց՝ սահմանադրությունը փոխիր, Փաշինյանն էլ «աչքալուսանք» է անում, Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի սահմանադրությունը փոխեք, փոխում ենք»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular