ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ գործընթացի շրջանակում է Առուշանյանի հորը պատկանող ՍՊԸ-ն ձեռք բերել 156 մլն դրամ արժողությամբ համարանիշը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտ ամսին հայտնել էր, որ հայտնի` 7 «գոլդ» համարանիշներից մեկը, բոլորի կողմից ցանկալի 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին պատկանող «Առանցք» ՍՊԸ-ն:

Համարանիշները վաճառվել էին 156 մլն դրամով:

Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա, որով Առուշ Առուշանյանն էր շրջում:

Ավելին` ոչ սթափ վիճակում վարելու համար նա 1 տարով զրկվել էր վարորդական իրավունքից:

Առուշանյանն ինքն էլ չէր հերքել, որ «գոլդ» համարանիշներով մեքենան իրենն է:

Այսինքն` 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը պատկանող ՍՊԸ-ն, բայց Առուշանյանն է այն օգտագործում:

Հարց է առաջանում՝ իրավունք ունե՞ր «Առանցք» ՍՊԸ-ն համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
Այս գործարքի հետ կապված մի քանի հարց վիճահարույց է.

.Եթե համարանիշը գնվել է «Առանցք» ՍՊԸ-ի անունից, նշանակում է` 156 միլիոն դրամը ելք է եղել կազմակերպության դրամարկղից, ինչը հարկային իմաստով ունի բազմաթիվ սահմանափակումներ, քանզի ցանկացած ձեռքբերում պետք է անմիջական կապ ունենա կազմակերպության` տվյալ դեպքում շինարարական կենստրուկցիաների հետ (վաճառք, արտադրություն, այլ)

. Եթե համարանիշը ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի անունից, բայց Գագիկ կամ Առուշ Առուշանյանի անձնական միջոցներով, ապա գործարքը միանշանակ պարունակում է կեղծիքի տարրեր:

. Եթե նվերը ստացել է պաշտոնատար անձ Առուշ Առուշանյանը, ապա այն պետք է հանձնի պետական գանձարան (156 միլիոն դրամը մեծ է 20 հազար դրամից)

Ցանկալի կլինի` ոլորտի մասնագետները գնահատական տան 156 միլիոն դրամ արժեքով այս շարժին, որը, ի դեպ, գերազանցում է նաև «Առանցք» ՍՊԸ-ի տարեկան վճարած հարկերի գումարը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Առանցք» ՍՊԸ-ի հետ` պարզելու՝ ինչու են համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին:

Մեր հեռախոսազանգին պատասխանեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը նշեց՝ ինքը տեղյակ չէ դրանից ու որեւէ իրավասություն չունի հարցին պատասխանելու:

Հարցին՝ չունեն մամուլի բաժնի կամ որևէ այլ պատասխանատու, որը կպատասխանի մեր հարցերին, վերջինս ասաց՝ ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular