ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ընտրությունների արդյունքներով բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը

Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա ստացել է ձայների մոտ 53,6 տոկոսը։

Պեզեշյանը վերջին ընտրություններում միակ բարեփոխիչ թեկնածուն է։ Նա հանդես է գալիս Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման բանակցությունների օգտին:

Հաշվարկվել է 30 մլն 573 հազար ձայն, մասնակցությունը կազմել է 49 տոկոս։

Մասուդ Փեզեշքիանը 69 տարեկան է։ Վերջին հինգ գումարումների պատգամավոր է, ղեկավարել է առողջապահության նախարարությունը։

Քաղաքական գործիչը պնդում է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր։ Նա վստահ է, որ Իրանը պետք է դուրս գա մեկուսացումից, հասնի պատժամիջոցների վերացմանն ու բարելավի հարաբերություններն Արևմուտքի հետ։

Նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել էր մայիսին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular