«Յուվենտուս»-ը նոր դարպասապահ ունի
ՍՊՈՐՏ«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Մոնցայի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը միանում է թուրինյան թիմին 4,5 միլիոն եվրոյով՝ մեկ տարի անց 13,5 միլիոնով հետ գնվելու պարտավորությամբ։
Ակնկալվում է, որ 26-ամյա դարպասապահը կդառնա նոր համար մեկ, իսկ ակումբն այժմ հանգիստ բաց կթողնի Վոյցեխ Շչեսնիին, ով տարբերակներ ունի Սաուդյան Արաբիայում:
Անցած մրցաշրջանում Դի Գրեգորիոն անցկացրել է 34 հանդիպում՝ անառիկ պահելով 14 հանդիպում։