ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել Pralay քվազիբալիստիկ հրթիռներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դիմել է Հնդկաստանին Pralay քվազիբալիստիկ հրթիռներ գնելու խնդրանքով, հայտնում են IDRW ռեսուրսի աղբյուրները, գրում է avia.pro-ն։ Այդ կոչը, հավանաբար, կապված է Ադրբեջանի կողմից իսրայելական LORA համակարգի վերջին կիրառման հետ, որը մտահոգություններ է առաջացրել Երևանում և անհրաժեշտություն ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը:

Հայաստանի խնդրանքի մանրամասները և Հնդկաստանի հնարավոր պատասխանը մնում են անորոշ: Սակայն հայտնի է, որ Pralay  հրթիռը քվազիբալիստիկ «երկիր-երկիր» հրթիռ է, որը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա։ Հրթիռն արձակվում է շարժական կայանից, որն ապահովում է բարձր մանևրելու ունակություն և արագ տեղակայում ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում։

Հրթիռի ուղղորդման համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով և ավիոնիկայով, որն ապահովում է թիրախներին խոցելու բարձր ճշգրտություն։ Արտահանման տարբերակում հրթիռի հեռահարությունը կարող է կրճատվել մինչև 300 կիլոմետրի, ինչը համապատասխանում է հրթիռային տեխնոլոգիաների տարածումը վերահսկելու միջազգային չափանիշներին և համաձայնագրերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular