ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Սևանում հանգստացողների թիվը կտրուկ նվազել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ մի քանի տարի առաջ Սեւանում հանգստանալը հասու էր միջին եկամուտ ունեցող ընտանիքներին, սակայն վերջին տարիներին այնտեղի հանգստյան տների մեկօրյա վարձն այնքան է թանկացել, որ գոնե 2 օր Սեւանում մնալու համար պետք է ծախսեն իրենց ամբողջ ամսվա աշխատավարձը։ Այն ընտանիքները, որոնք արդեն քանի տարի է՝ իրենց հանգիստը կազմակերպում են հարեւան Վրաստանում, եկել են այն համոզման, որ Սեւանում հարուստներն են հանգստանում։ Սեւանում 3 օր հանգստանալու համար ծախսած գումարը Քոբուլեթիում, Ուռեկիում կամ Բաթումում բավականացնում է 7-10 օրվա համար։ Այսպես, մեկօրյա հանգիստը, առանց գիշերակացի, Սեւանում անցկացնելու համար ամենաքիչը 15-ից 20 հազար դրամ է: Եվ դա միայն ափից օտվելու համար։ Այնտեղ հասնելու ճանապարհածախսն ու սնվելը ձեր գրպանից կխլի առնվազն 20-ից 25 հազար դրամ՝ մեկ անձի համար։ Իսկ եթե որոշել եք գիշերել Սեւանի ափին տեղակայված հանգստյան տներում, ապա այստեղ ևս պետք է որոշակի գումարներ ծախսվեն:


Չնայած այս ամենին՝ այս տարի Սևանա լճի ափին հանգստացողների թիվն էապես նվազել է՝ եղանակային պայմաններով՝ տեղումնառատությամբ պայմանավորված: Օրինակ՝ վաղը Վարդավառին Սևանում +19-ից +21 աստիճան տաքություն է նախատեսված, ինչը բավականին անբարենպաստ է լճում լողալու, կամ գոնե ափին ժամանակ անցկացնելու համար: + 19 աստիճան տաքություն Երևանում լինում է մարտ ամսին:

«Ջրահարս» հանգստի գոտուց «Հրապարակի» հետ զրույցում նշեցին, որ այս տարի իրավիճակը բավականին վատ է, այցելուների քանակը քիչ է, անգամ Վարդավառի տոնին ընդառաջ գրեթե չկան ամրագրումներ. «Դե պատճառները հասկանալի են, քանի որ եղանակը այս տարի ցուրտ է, այցելուների քանակն էլ զգալի պակասել է, նախորդ տարվա համեմատ մեր լողափում այցելուների քանակը կիսով չափ, և եթե ոչ ավելի, նվազել է», - նշեցին «Ջրահարս» հանգստի գոտուց:

«Նոյ Լենդ» հանգստի գոտուց էլ հայտնեցին, որ շաբաթ և կիրակի օրերի համար ունեն ազատ տեղեր, սակայն այնպես էլ չէ, որ հանգստացողներ չկան. Երկու անձի համար մեկօրյա արժեքը Նոյ լենդում սկսում է 68 հազար դրամից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular