Կասպից ծովը ոչնչացման եզրին է. Ղազախստանի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿասպից ծովը ոչնչացման եզրին է: Հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ։
Ղազախստանի նախագահն առաջարկել է Կասպից ծովի փրկությանն ուղղված կոնկրետ լուծումներ մշակել։
Նա նաև նշել է, որ մտահոգիչ է Արալ ծովի չորացումն ու տարածքի անապատացումը։
«Հարկավոր է վերականգնել բնապահպանական աղետից տուժած տարածքը»,- նշել է Տոկաևը։