ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահին խորհուրդ է տվել շարունակել Էբրահիմ Ռաիսիի քաղաքականությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խորհուրդ է տվել երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին  շարունակել երջանկահիշատակ նախագահ  Էբրահիմ Ռաիսիի քաղաքականությունը։

Այս մասին նշված է Իրանի հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Խորհուրդս է ընտրված նախագահ  Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- մասնավորապես, նշված է ուղերձում։

Իր ուղերձում Խամենեին ընդգծել է, որ ընտրված նախագահը պետք է օգտագործի երկրի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:

Նշենք, որ Մասուդ Փեզեշքիանն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում, հավաքելով 16,3 միլիոն ձայն, ընտրվել է Իրանի նախագահ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular