ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հյուսիսային հոսքի» պայթյունները պլանավորվել էին 10 տարի առաջ. ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների ոչնչացումը ծրագրված էր շատ ավելի վաղ, քան Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ռազմական ներխուժման սկիզբը, մասնավորապես՝ դեռևս 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի ուկրաինական թերակղզու բռնակցումից հետո: Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, գրել է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով խմբագիրների տրամադրության տակ գտնվող գերմանական և միջազգային հետաքննությունների, ինչպես նաև հետախուզական ծառայությունների տվյալներին։

Նշվում է, որ համապատասխան ծրագրերն այն ժամանակ կարող էին մշակվել որոշակի «ուկրաինական խմբի» կողմից։

«Եթե ապացուցվի, որ ուկրաինական պետության կողմից երկարաժամկետ ծրագրեր կան (գազատարները ոչնչացնելու), դա կարող է լրջորեն ազդել գերմանացիների՝ ուկրաինացիներին աջակցելու ցանկության վրա»,- ասվում է հրապարակման մեջ, փոխանցում է DW-ն։

Մինչև 2014 թվականը «Հյուսիսային հոսք» գազատարը շահագործվում էր երկու տարի, «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը պլանավորման փուլում էր, հիշում են հեղինակները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular