ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդի մեջ Վարդավառը, բացի ջուր ցողելոց, ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի աղավնուն, որը նա երեք անգամ բաց թողեց տապանից։

Մեկ այլ սովորույթի համաձայն, այդ օրն ընդունված է հագուստը և վարսերը ծաղիկներով զարդարել, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրվա ուրախությունը։

Արդեն հաստատված կանոներով, Վարդավառին ընդունված է ջրով ցողել բոլոր պատահական անցորդներին։ Եվ այստեղ ոչ մի վիրավորանք չկա, հակառակը, համարվում է, որ ջուրն այդ օրը բուժիչ հատկություն ունի։ Այդ պատճառով, եթե ձեզ ջրել են, ապա դա ձեզ միայն օգուտ և հաջողություն կբերի։

Վարդավառին ավանդաբար մատաղ է մատուցվում, այսինքն տրվում է գթասրտության զոհաբերություն։ 

Աղանդերի սեղանն այդ օրն ավանդաբար զարդարում է կրակի վրա խորովված խնձորը, երբեմն ընկույզներ՝ դարչինի հավելումով, և «Նազուկ» հայկական ազգային թխվածքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular