ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորներն առաջարկել են կրճատել հայրենակից համարվողների ցուցակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կարող է զգալիորեն կրճատել հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի մասնակիցների ցուցակը` դրանից հեռացնելով Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներին, գրում է Nazaccent.ru-ն։ Պատգամավորները նման առաջարկով օրինագիծ են ներկայացրել խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը։ Նախաձեռնության հեղինակներն են միանգամից երեք խմբակցությունների ներկայացուցիչներ՝ Դմիտրի Կուզնեցովը (Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության), Միխայիլ Մատվեևը (ՌԴ Կոմունիստական ​​կուսակցություն) և Ալեքսեյ Ժուրավլևը (ՌԴ ԼԴԿ):

Նրանց խոսքով, հայրենակիցների վերաբնակեցման ծրագրին մասնակցելու ճնշող թվով դիմումներ են այսօր գալիս Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից, որոնք պատմականորեն Ռուսաստանի տարածքում բնակվող ժողովուրդների ներկայացուցիչներ չեն: Իսկ այն, որ նրանք ժամանակին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող պետությունների քաղաքացիներ են, չի կարող հիմք հանդիսանալ նրանց մեր հայրենակիցներ ճանաչելու համար, վստահ են պատգամավորները։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ երկրներում արդեն մեծացել է քաղաքացիների մի քանի սերունդ, որոնք դաստիարակվել են սեփական երկրի ավանդույթներին, մշակութային և բարոյական արժեքներին համապատասխան, չգիտեն ռուսաց լեզուն և չունեն ոչ արյունային, ոչ պատմական, ոչ մշակութային, ոչ հոգևոր, ոչ որևէ այլ կապ ո՛չ Ռուսաստանի Դաշնության ժողովրդի, ո՛չ էլ ամբողջ մեր երկրի հետ»,- ասված է փաստաթղթի պարզաբանման մեջ։

Դրա վառ օրինակն է Կալուգայի մարզը, որը դուրս եկավ հայրենակիցների վերաբնակեցման ծրագրից միայն այն պատճառով, որ տարածաշրջանը չկարողացավ դիմակայել Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների հոսքին։ Հենց այդ երկրների քաղաքացիներն են կազմել հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի բոլոր մասնակիցների ավելի քան 80%-ը։

«Այսպիսով, ակնհայտ է, որ ներկայումս հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի իրականացումն այլևս չի համապատասխանում ի սկզբանե դրված նպատակներին, և անհրաժեշտ է թվում օրենսդրորեն սահմանել առաջարկվող փոփոխությունները, որոնք համապատասխանում են իրերի ներկա վիճակին»,- ասվում է փաստաթղթում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular