Ինչպե՞ս կարող են ռուսները Հայաստանում մեքենա գնել 2024 թվականին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻնչպե՞ս կարող են ռուսները Հայաստանում մեքենա գնել 2024 թվականին, գրում է Newia.ru-ն: Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է կազմում, ինչը նշանակում է, որ մեքենաներ ներմուծելիս ստիպված չեք լինի մաքսատուրք վճարել։ Սակայն հարկ է հիշել, որ Հայաստանն ուղղակիորեն սահմանակից չէ Ռուսաստանին, և նրա ավտոմոբիլային շուկան կարող է սպեցիֆիկ թվալ ռուսներին։ Ի՞նչ պետք է իմանան ռուսաստանցիները այդ արևոտ հանրապետությունից մեքենա գնելուց առաջ:
-Հայկական շուկան սովորաբար առաջարկում է շատ հազվագյուտ մոդելներ, այդ թվում ամերիկյան։
-Երբեմն վաճառողները փորձում են վաճառել մեքենաներ, որոնք վթարի են ենթարկվել կամ նույնիսկ ջրի տակ են եղել:
-Օգտագործված մեքենաները վերանորոգելու համար հաճախ օգտագործվում են ոչ օրիգինալ մասեր:
-Եթե խոսքը գնում է ԵԱՏՄ կանոններով ներկրված մեքենայի մասին, ապա մաքսազերծման ժամանակ վճարվում է միայն ուտիլիզացիոն վճար։
-Եթե մեքենան ներմուծվել է Հայաստանի մաքսային կանոնակարգով, ապա ուտիլիզացիոն վճարը բարձրանում է։ Բացի այդ պետք է մաքսատուրք վճարեք՝ կախված շարժիչի ծավալից և մաքսազերծման վճարից:
-Միջնորդների հետ կապվելիս պետք է ակնկալել վճար 1000 դոլար մեքենա գտնելու, այն գրանցելու և Ռուսաստան ուղարկելու համար:
-Մեքենան տեղափոխելը կարժենա առնվազն 40 հազար ռուբլի:
Հատկանշական է այն, որ մինչև 2020 թվականը հանրապետությունում մաքսատուրքերը զգալիորեն ցածր էին, քան Ռուսաստանում։ Սակայն այժմ տարբերությունը չի գերազանցում 30%-ը։ Միևնույն ժամանակ, հայկական ավտոշուկան հաճախ միջնորդ է դառնում այն ավտովարորդների համար, ովքեր փնտրում են ավտոմեքենաներ «Ռուսաստանին ոչ բարեկամ» երկրներից։
Հայաստանի ավտոշուկայում ընտրությունը տեսականու առումով զգալիորեն զիջում է մյուս երկրներին։ Այնտեղ հիմնականում վաճառվում են Վրաստանից մեքենաներ, որոնք երկիր են մտնում ծովային նավահանգիստներով հետագա վերավաճառքի համար, քանի որ Հայաստանում մաքսազերծման ծախսերը համեմատաբար ցածր են։
Ավտոարդյունաբերության փորձագետները Հայաստանը բնութագրում են նույնիսկ որպես մաքսազերծման գոտի, երբ հաճախորդը ԱՄՆ-ից գնում է հազվագյուտ կամ հզոր օգտագործված մեքենա։ Ռուսներն ամենաշատը պատրաստ են ավտոմեքենաներ գնել հյուսիսամերիկյան շուկայից։ Միևնույն ժամանակ, մեծ է վտանգը, որ պատահի վերականգնված մեքենա, որը գնվել է ԱՄՆ-ում նվազագույն գումարով ոչ սարքին վիճակում։ Գնորդները չեն սիրում արդեն իսկ Հայաստանում շահագործված մեքենաները, հիմնականում դրանց տպավորիչ վազքի և վերանորոգման ժամանակ ոչ օրիգինալ պահեստամասերի օգտագործման պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը