ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգիս Ծատուրյանը նախաձեռնել է «Աշխարհաժողով» համահայկական շարժումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքական գործիչ Սարգիս Ծատուրյանը հայտարարել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին, գրում է realtribune.ru-ն։

«Վերջին երկու տարիներին մենք Հայաստանի և Սփյուռքի մեր համախոհների հետ միասին ուղիներ ենք փնտրել, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա հաղթահարել համակարգային ճգնաժամը։ Մենք գտել ենք այդ ելքը: Այսօր ես ձեզ չեմ առաջարկում մեկ այլ կուսակցություն կամ շարժում։ Հրավիրում եմ ձեզ բռնել միմյանց ձեռքերը և միասին վերականգնել ժողովրդական ներկայացուցչության հնագույն ինստիտուտը։ Խոսքը «Աշխարհաժողովի» մասին է»,- ասված է Ծատուրյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման ashkharazhokhov.org կայքում։

Սարգիս Ծատուրյանի խոսքով, Աշխարհաժողովյան շարժումը նպատակ ունի վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «ոչ թե Խորհրդային Հայաստանը, այլ իրական Հայաստանը, որը թուրքերը գողացել են մեր պապերից ու նախապապերից։ Մեզ ուրիշինը պետք չէ, բայց մերը ոչ մեկին չենք տա»։

«Աշխարհաժողով» համահայկական շարժումը Մեծ Հայքի 15 գավառների ժառանգների ժողովն է, որը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսին Հայաստանում և սփյուռքում հայ ժողովրդի համար համակարգային ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ երկամյա քննարկումներից հետո։

Շարժման մասնակիցները նպատակ են դրել վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հիմնված համայն հայության ավանդական ժողովրդական ներկայացուցչության ինստիտուտի՝ Աշխարհաժողովի վերածննդի վրա։ Համախմբվելով նման մարմնի շուրջ մարդիկ հազարամյակներ շարունակ լուծել են պատերազմի ու խաղաղության, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման խնդիրները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular