ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ալաշկերտի օպերացիան․ պատմության այս օրը (08 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Զամբիա՝ Միասնության օր, Ռուսաստան՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության օր (Պետրոսի և Ֆեվրոնիի օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 –ծնվել է  մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը։

1904 –ծնվել է  հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ Ալեքսանդր Մարջանյանը։

1914 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Հրանտ Բագրազյանը։

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ալաշկերտի օպերացիան:

1937- վախճանվել է դիվանագետ, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Դիանա Աբգարը։

-վախճանվել է հանրահայտ գրող Ակսել Բակունցը։

1944 –վախճանվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին։

1952– ծնվել է արմատներով հայ, ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովը:

1970 – ծնվել է Հայաստանի պետական գործիչ Հրայր Թովմասյանը։

1974 —ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն հաստատել է Բայկալ-Ամուրյան մագիստրալի (ԲԱՄ) կառուցման նախագիծը։

1980 – ծնվել է երգիչ Անդրեն։

2005-Փարիզի դատարաններից մեկը ֆրանսիական «Quid» հանրագիտարանի խմբագիրներին պարտադրել է խորհրդանշական տուգանք վճարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հարյուր հազարավոր հայերի սպանություններն անհավասարակշիռ ներկայացնելու համար»: 

2008-ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է Իրանում գտնվող Թադեի հայկական եկեղեցին:

2010– վախճանվել է պարսկահայ գիտնական և ճարտարապետ Կարո Լուկասը:

2011- տեղի է ունեցել 8-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումն իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբաս Քիառուսթամիի «Վավերացրած պատճեն» ֆիլմով, որն անցած տարի մրցանակի էր արժանացել Կաննի կինոփառատոնում: «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է եղել աշխարհահռչակ Ֆաննի Արդանը:

2012-Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:

2016- բողոքի ակցիաներ են սկսվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար:

2021- Գրիգորի Խաչատուրովն ազատվել է  3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 52 – համարվում է Փարիզի հիմնադրման օրը:

1283 —Սիցիլիական պատերազմի ժամանակ ադմիրալ Ռուդժերո Լաուրիի ղեկավարած արագոնյան նավատորմը հաղթանակ է տոնել անժուական նավատորմի նկատմամբ Մալթայի ճակատամարտում։

1497– Վասկո դա Գաման սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1573 —Բուլոնյան էդիկտով վերջ է դրվել ֆրանսիական կաթոլիկների և հուգենոտների 4-ամյա պատերազմին։

1593 –ծնվել է իտալացի նկարիչ Արտեմիզիա Ջենտիլեսկին:

1618 —ֆրանսիական թագուհուն «կախարդելու» մեղադրանքով մահապատժի է ենթարկել  կամերիստկա Մարի Մեդիչին։

1621 –ծնվել է ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ Ժան դը Լաֆոնտենը:

1686- ավստրիական զորքերն ազատագրել են 1541 թվականից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը՝ ներկայիս Բուդապեշտը։

1709– տեղի է ունեցել Պոլտավայի ճակատամարտը, որը եղել է Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտը:

1721 —վախճանվել է բրիտանացի վաճառական, Մադրասի գուբերնատոր Էլայհու Յեյլը, որը հանդիսանում է Յեյլի համալսարանի հիմնադիրը։

1777 —Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի այն առաջին նահանգը, որը չեղարկել է ստրկությունը։

1796 —ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տվել է ԱՄՆ-ի քաղաքացու առաջին անձնագիրը։

1820 —ֆրանկֆուրտյան սեյմն ընդունել է Վիենյան եզրափակիչ արձանագրությունը, որը լրացրել է Գերմանական միության սահմանադրությունը և հաստատել գերմանական պետությունների ինքնիշխանությունը։

1838 —ծնվել է գերմանացի դիրիժաբլների նախագծող, գրաֆ ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։

1853- ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում և պահանջում, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը։

1920 —անգլիական Արևելյան Աֆրիկա գաղութը վերանվանվել է Քենիայի։

1922 —առաջին անգամ նախկին Խոդինյան օդանավակայանում իրականացվել է ավիացիայի օգտագործում գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների դեմ պայքարի համար (օդաչու Ն․Պ․ Իլզին)։

1969 - Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան զորքերը սկսել են դուրս բերվել երկրի հարավից։

1979 – հայտնաբերվեց Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:

1985– վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սայմոն Կուզնեցը:

1994 - Կիմ Ջոնգ Իլն իր հոր մահից հետո դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։

1994 –վախճանվել է 1946-94 թթ. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենը։

2011 —մեկնարկել է «Ատլանտիս» շաթլը, որը եղել է «Ատլանտիսի» վերջին թռիչքը, ավարտվել է «Space Shuttle» տիեզերանավային համակարգերի շահագործումը։

2022 —Ճապոնիայում նախընտրական ելույթի ժամանակ սպանվել է նախկին վարչապեստ Սիդզո Աբէն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular