ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Այն միաբանությունը, որին պատկանում է Հռոմի ներկայիս պապը, քարոզում է համեստ կենցաղավարությունը: Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ եղել են պապեր և կարդինալներ, որոնք թեև ճոխություն չեն քարոզել, բայց ապրել են այնպիսի կյանքով, որ անգամ ներկայիս հայաստանցի օլիգարխները նրանց կնախանձեին:

Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախևառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա միաբանության կամ որևէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարանական ճշմարտություններից:

Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեն: Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետև իրենք՝ բարձրաստիճան հոգևորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ ու հոգևոր «պետերը» մտքում գուցե ծիծաղում են Ֆրանցիսկոս պապի վրա:

Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույն կերպ է վարվում: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգևորականների և ոչ այնքան կենցաղի մասին, որք ՄԵՐ մասին: Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել՝ «թող վերնախավը մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»:

Համաձայն չեմ, անձամբ ինձ այնքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Առավոտ»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular