ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացած փաստաբանը մեկ տարի էլ չկար, որ ամուսնացել էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է երիտասարդ փաստաբան Միքայել Խչեյանը: Նա ընդամենը 36 տարեկան էր:

Խչեյանի ամբողջ կյանքն անմնացորդ նվիրումի բացառիկ օրինակ էր՝ նվիրում հայրենիքին, ընտանիքին, ընկերներին, մասնագիտությանը: Ընկերները նրան բնութագրում են որպես մարդու, ով հասարակ գիշերային քունը համարում էր շռայլություն: «Հասցնել» բառը միշտ նրա շուրթերին էր անգամ այն ժամանակ, երբ չարաբաստիկ հիվանդությունը դեռ չէր հայտնվել: Ցանկացած բան, որ Միքայելն անում էր, պետք է աներ լավագույնս. եթե պատրաստում էր որևէ փաստաթուղթ, ապա այն պետք է փայլեր իրավաբանական գրագիտությամբ և համակողմանիությամբ, եթե ժամանակ էր անցկացնում ընկերների հետ, ապա այդ ժամերը պետք է իսկական տոնի վերածեր բոլորի համար: Իր կարճ, բայց հագեցած կյանքով Խչեյանը խորը հետք թողեց իր բոլոր մերձավորների կյանքում, իսկ նրա անժամանակ մահն առաջացրեց այնպիսի բաց, որը չի կարող լրացվել:

Միքայել Խչեյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 8-ին՝ ժամը 13:00-ին՝ «Ռոտոնդա» սգո սրահից (ք. Երևան Դավիթ Բեկի 83):

Iravaban.net-ը ներկայացնում է նաև Միքայել Խչեյանի մասնագիտական ուղին:

2004-2008 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, 2010-2013 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, 2013-2017 թվականներին եղել է նույն ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում:

2011-2020 թվականներին աշխատել է «ԲՐԵՅՎ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան քաղաքացիական, սնանկության, կորպորատիվ, վարչական, աշխատանքային և ընտանեկան իրավունքների գծով: Զբաղվել է դատական ներկայացուցչությամբ, համակարգել է բանկային և ապահովագրական ոլորտի կորպորատիվ հաճախորդների սպասարկման աշխատանքները:

2014-2020 թվականներին աշխատել է «ԼՈւՍԱՆՇԱՆ» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:

2019 թվականից եղել է «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ իրավաբանական ծառայության տնօրենը:

2020 թվականից մինչև 2022 թվականի մարտը եղել է «ՎԻԿԱԼԿ» ՍՊԸ իրավաբանական տնօրենը:

2022 թվականի մարտից եղել է «ԳՐԵՅՆ ԱԼԿՈ» ՍՊԸ իրավաբանական տնօրենը:

2014 թվականին հիմնադրել է «ԽՉԵՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» փաստաբանական գրասենյակը:

2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2013 թվականից՝ ՀՀ իրավաբանների միության անդամ:

2015 թվականից «ELSA Armenia»-ի անդամ է:

Ամուսնացել է 2023-ի սեպտեմբերի 30-ին։

Iravaban.net-ի խմբագրակազմն իր վշտակցումն ու զորակցությունն է հայտնում փաստաբանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular