ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն` Երևանում. վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Գրել է «Շամշյանը»։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը առաջացել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում, որը ունեցել է հեղուկ գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարզել են, որ պայթյուն-հրդեհի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular