ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ. պատճառը Ռուսաստանի այսօրվա հարվածներն են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված այսօր Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, հայտնում է РБК-Украина-ն։

«Ուկրաինան այժմ նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հետ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանն արդեն կեղծ տեղեկատվություն է տարածում, որ «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա հարձակումն ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանք է, սակայն ապացույցներ կան, որ այն ուղղակիորեն խոցվել է հակառակորդի հրթիռով։

Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 09:40-ի սահմանում ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին։ Կա 28 զոհ և 112 վիրավոր։

Զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, որից 30-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

Մասնավորապես, ռուսները հարձակվել են Կիևի «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular