ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։

«Եղել են որոշ երազկոտներ, սակայն դա ինձ մոտ չի աշխատում»,- վստահեցրեց նա։

Արդյոք նա ցուցմունք տվե՞լ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կամ նա իր դեմ տվե՞լ է ցուցմունք հարցին` Գասպարյանը պատասխանեց. «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել, ու բացառվում է, որ նա նման ցուցումներ տար»։

Նա խնդրեց՝ իրեն այլ հարցեր չտալ, քանի որ ամեն հարցազրույցից հետո նոր խնդիրներ է ունենում։

«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ունենում եմ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօր ես հաղթանակ եմ կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,- ավելացրեց Գասպարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular