ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9-հոգանոց խումբը․ պատմության այս օրը (09 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արգենտինա՝ Անկախության օր, Հարավային Սուդան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պարտենիտի օր, Ադրբեջան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Ղազախստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902-ծնվել է ջազային երաժիշտ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ստեղծող Արտեմի Այվազյանը:

1915 —Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանի կովկասյան բանակի ձախ թևը սկսել է  Ալաշկերտի օպերացիան:

1936 – վախճանվել է հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Աղասի Խանջյանը:

1941– ծնվել է քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Պուշկին Սերոբյանը:

2007- Ազատության հրապարակում տեղի է ունեցել երևանյան 4-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 

2007- վախճանվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

– Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9-հոգանոց մի խումբ:

2010- երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, Գյումրիի Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան:

2015-հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարիներին իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Ղարաբաղում:

2018-ամառային զորակոչի ութերորդ օրը ծառայության է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

-«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

2021- Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1686-յոթ եվրոպական երկրներ ստեղծել են Աուգսբուրգյան լիգան՝ նպատակ ունենալով կանգնեցնել Ֆրանսիայի էքսպանսիան Արևելյան Եվրոպայում:

1762– սկսվել է Եկատերինա 2-րդի կառավարումը Ռուսական կայսրությունում, որը շարունակվել է  շուրջ 34 տարի:

1816 – Արգենտինան հռչակել է իր անկախությունն Իսպանիայից:

1877 —Համաանգլիական թենիսի և կրիկետի ակումբն Ուիմբիլդոնում կազմակերպել է թենիսի առաջին առաջնությունը:

1856 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ամեդեո Ավոգադրոն:

1887 —անգլիացի թղթի ֆաբրիկանտ Ջոն Դիկինսոնը թղթարտադրողների ամենամյա հանդիպման ընթրիքի ժամանակ ներկայացրել է առաջին թղթե անձեռոցիկը:

1894 –ծնվել է խորհրդային ֆիզիկոս Պյոտր Կապիցան:

1906 —Ռուսաստանի ցարը ցրել է Ռուսական կայսրության 1-ին Պետական դուման:

1919 — 208 կողմ և 115 դեմ ձայներով գերմանական ռայխստագը հաստատել է Գերմանիայի համար նվաստացուցիչ Վերսալյան պայմանագիրը:

1938- Մեծ Բրիտանիայի խանութներում միանգամից վաճառքի են հանվել 35 միլիոն հակագազ, առաջին անգամ հակագազ է առաջարկվել խաղաղ բնակչությանը:

1941-ԽՍՀՄ-ի  ռազմական դատարանը գենետիկ Վավիլովին դատապարտել է մահվան՝ Անգլիայի օգտին լրտեսության մեղադրանքով:

1950-ծնվել է Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

1955– տպագրվել է Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:

1956– ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը:

1957- հայտնագործվել է Մենդելեևի աղուսյակի 102-րդ էլեմենտը՝ նոբելիումը:

1975– ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը:

1984 – վախճանվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

2002-Աֆրիկյան Միասնականության Կազմակերպությունը (ОАЕ), որը միավորում է աֆրիկյան 53 երկիր վերանվանվել է Աֆրիկյան Միության:

2006- Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից զոհվել է 124 մարդ:

2011– Հարավային Սուդանը հռչակել է իր անկախությունը՝ Դժուբի մայրաքաղաքով:

2020-Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular