ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը մատնանշել է Փաշինյանի իր համար Սահմանադրությունը վերաշարադրելու ցանկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերաշարադրել երկրի Սահմանադրությունն իրեն հարմարեցնելու համար iz.ru-ի հետ զրույցում նման կարծիքով է կիսվել Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Սերգեյ Բալմասովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Նրա կարծիքով, երկրին անհրաժեշտ է փաստաթուղթ, որը ժողովուրդը կարող է պետության մասին իրենց պատկերացումներին և քաղաքացիների միջև հարաբերություններին համահունչ համարել։ Փաշինյանը վստահ է, որ այժմ երկրի բնակիչները Սահմանադրությունը համարում են ոչ թե իրենց, այլ իշխող վերնախավի կողմից ստեղծված և ներդրված փաստաթուղթ:

«Փաշինյանը ցանկություն ունի վերաշարադրել Սահմանադրությունն իր և իր այն ազգային դավաճանության համար, որով նա զբաղվում է երկրի առնչությամբ։ Դա առաջին հերթին։ Եվ երկրորդ հերթին դա բնակչության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու, շիկացումն այլ հարթություն տեղափոխելու միջոց է։ Նրան միշտ ինչոր բան խանգարում է՝ կա՛մ Սահմանադրությունը, կա՛մ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները։ Այս դեպքում նա կփորձի ինչ-որ միտք առաջ մղել, որը կարդարացնի իր սայթաքուն գործողությունները սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ»,- ասել է Բալմասովը։

Բացի դա քաղաքագետը ենթադրել է, որ Փաշինյանը ցանկանում է երկրի հիմնական փաստաթղթում այնպիսի կետեր ավելացնել, որոնք կօգնեն նրան հնարավորինս երկար մնալ իշխանության ղեկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular