ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնային առաջադրանք նախնական «հարվածից» առաջ. ձախողված բլիցկրիգը փոխեց հայաստանյան ընդդիմության ծրագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և, հնարավոր է, ավելի արմատական փուլը կարող է սկսվել աշնանը, մասնավորապես մինչև այս տարվա սեպտեմբերի կեսերը։ Այդ մասին ասել է քաղաքական ստրատեգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է dzen.ru-ն։

«Ներկայումս ընդդիմադիր շարժումը բավականին ինտենսիվ տնային առաջադրանքներ է կատարում նոր կառույցներ ստեղծելու համար»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով, սկզբնական փուլում շատերը հույս ունեին, որ շարժումը կգործի բլից-կրիգի ռեժիմով և կոչ էին անում շարժման առաջնորդներին արմատականացնել իշխանությունների դեմ պայքարելու ընդդիմության մեթոդները։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ներկայումս շարժումը գտնվում է վերաֆորմատավորման, ինստիտուցիոնալացման, ավելի հստակ քաղաքական օրակարգի սահմանման, կադրային թարմացման փուլում։ Փորձագետի խոսքով, նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր փուլի համար։

Հակոբյանը նաև մեկնաբանելով Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, նշել է բազմաթիվ տարբերություններ: Հայաստանում քաղաքական իրադարձությունները սկսել են զարգանալ տեղական մակարդակում և դա ավելի շատ հանրային ընդվզում էր իշխանությունների քաղաքականության դեմ, մասնավորապես տարածքային զիջումների և չորս հայկական գյուղերի Ադրբեջանին հանձնելու դեմ։ Եվ այդ գործընթացը սկզբում չուներ կոնկրետ քաղաքական օրակարգ։

Հետագայում «բողոքի բունտը» մեծացավ, և դրան միացան նոր քաղաքական ուժեր։ Այդ ամենի արդյունքում մայրաքաղաքում տեղի ունեցան բազմաթիվ այնպիսի հանրահավաքներ, որոնք բավական երկար ժամանակ չէին եղել, և աստիճանաբար շարժումը լցվեց քաղաքական օրակարգով։

«Ամեն ինչ սկսվեց Հայաստանի մարզերից մեկի՝ Տավուշի անվտանգությունը պաշտպանելուց և ապահովելուց։ Այժմ շարժման հիմնական կարգախոսն է ամբողջ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն ավելի լայն հասարակական-քաղաքական գործընթացով»,- ասել է Հակոբյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular