ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում գտնվող շքեղ առանձնատունը կխլե՞ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, թե հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։

Նշվում է, որ առանձնատան վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում: Համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։

Արդյունքում, հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք:

Դատարանի` հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է: Առանձնատունն այսօր էլ վաճառքի է դրված՝ մոտ 39 մլն դոլարով։ Ավելի վաղ այն վաճառվում էր 63 մլն դոլարով, բայց գինն աստիճանաբար նվազեցվել է։

Կառգրավե՞ն արդյոք այդ առաձնատան վաճառքից գոյացած միջոցները, կփոխանցե՞ն ՀՀ բյուջե, դեռ վաղ է ասել։

Հայկական կողմը ոչ միայն Խաչատրյանների ունեցվածքի մասով է տեղեկություններ փոխանցել ԱՄՆ իրավասու մարմիններին։ Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ ՀԴԲ պատվիրակության հետ քննարկել են նման հարցերը, մի ամբողջ թղթապանակ փոխանցել ամերիկյան կողմին՝ բռնագանձումներ անելու համար։ 

Մանե Երիցյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular