ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ 25-ամյա Արմանի մահվան դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ, կեսգիշերին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ուջան գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով 35-ամյա վարորդը վիրավորվել է, իսկ 25-ամյա ուղևորը՝ մահացել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը Ուջան գյուղից էր։

«Մեր համագյուղացիներն էին, աշխատող, շնորհքով տղերք էին։ Մահացածը՝ Արմանը, 1999 թիվ էր, ծառայել, հետ էր եկել, ամուսնացած չէր, ապրում էր ծնողների հետ։ Բանվորություն էր անում, օրավարձով աշխատող, տանջվող տղա էր, նույնն էլ՝ վիրավոր տղան։ Արմանի հուղարկավորությունը դեռ պարզ չէ, երբ կլինի, հորեղբայրը արտերկրում է, սպասում են՝ գա, նոր հոգեհանգիստը և հուղարկավորությունը անեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ուջանի վարչական ղեկավար Գրիգոր Հարությունյանը։

Անդրադառնալով վիրավորի առողջական վիճակին, Հարությունյանն ասաց, որ նրան տեղափոխել են Երևանի բուժհաստատություններից մեկը, սպասում են հետազոտությունների պատասխաններին։

«Դեռ հստակ բան չկա, նախնական տվյալներով՝ գլխուղեղի հետ կապված վնասվածք է»։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Վթարի հետևանքով վարորդը վիրավորվել է, ուղևորը՝ մահացել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular