ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում սուգ է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի իշխանությունները հուլիսի 9-ը սգո օր են հայտարարել՝ կապված ռուսական կողմի երեկվա զանգվածային հրթիռակոծության հետ. այս մասին, ինչպես գրում է rbc.ru-ն, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Հուլիսի 8-ի կեսօրին Կիևում պայթյուններ են տեղի ունեցել, և իշխանությունները հայտնել են հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Քաղաքի վարչակազմից հայտնել են, որ հրթիռների բեկորների անկում է գրանցվել Կիևի յոթ շրջանում՝ Սոլոմենսկի, Դնեպրովսկի, Դառնիցկի, Դեսնյանսկի, Շևչենկովսկի և Գոլոսեևսկի:

Կլիչկոն ասել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևում զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ գրեթե 100-ը։

Շևչենկոյի շրջանում տուժել է «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցը։ Կլիչկոն հայտնել է հիվանդանոցում 16 զոհի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular