ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նոր նախագահը հաստատել է, որ կշարունակի աջակցությունը «Հեզբոլլահ»-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սատարել է անօրինական սիոնիստական ​​ռեժիմին տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը: Դիմադրությանն աջակցությունն  արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, հանգուցյալ իմամ Խոմեյնիի բարձրագույն նպատակներում և Գերագույն առաջնորդի հրահանգներում և կշարունակվի նախկին ուժով», - հայտարարել է Պեզեշկիանը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի շնորհավորական ուղերձի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Վստահ եմ, որ տարածաշրջանում դիմադրության շարժումները թույլ չեն տա այդ (խմբ․՝ իսրայելական) վարչակարգին շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի և տարածաշրջանի այլ երկրների հալածված ժողովրդի դեմ», - հավելել է Պեզեշկիանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular