ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» նոր ավագն է․ մանրամասներ

ՍՊՈՐՏ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանի մեկնարկից ակումբը կառաջնորդի ավագի թևկապակով:

Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը։

«Կարևոր հայտարարություն. մրցաշրջանում նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է նա։

Մինչ այս ակումբի ավագը դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն է եղել, սակայն նա արդեն տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»։ 

Նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը սեւ-կանաչների կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular