ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն որոշ հոդվածներով պատժի կրումից ազատվեցին համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Հայտնել էինք նաև, որ Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը ևս բողոքարկելու են դատարանի վճիռը: Նրանք չեն ընդունում իրենց վերագրվող հանցանքները և նշում են՝ պետք է արդարացվեն:

Հիշեցնենք, որ Գասպարյանը, Երանոսյանն ու մյուսները մեղադրվում են պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։

Գասպարյանը մեղադրվում է նաև 2011-2018 թվականներին, երբ ոստիկանապետն էր, Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն և 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով Ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին հատկացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular