ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամաներ՝ անհետ կորած Զինա Սարկիսովայի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա քաղաքացին՝ Զինա Սարկիսովան։

Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան գյուղից է։ Iravaban.net-ը կապվել է համայնքի վարչական ղեկավարի՝ Ահարոն Խաչատրյանի հետ, նա նշեց, որ Սարկիսովան ամուսնացել է Լուսակունք գյուղում, այնուհետև տեղափոխվել Երևան։

«Այսօր առավոտյան են հարազատներն իմացել, գնացել է աշխատանքի վայր ու հետ չի վերադարձել։ Մի տարի է՝ Երևանում են ապրում։ Ինքը շատ խելացի աղջիկ է, նամուսով, թասիբով, մեր գյուղի երեխա է եղել, բայց, թե ընտանիքում ինչ է եղել, տեղյակ չեմ։

Ամուսնացել է Լուսակունք գյուղում, հետո տեղափոխվել են Երևան՝ աշխատելու նպատակով, ունեն 1 տղա երեխա։ Իր մայրը եղբոր հետ հիմա Երևանում է, այդ հարցերով են զբաղված»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular