ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն անցել է ինքնալուծարման ռեժիմի. երեք կայսրությունների շահեր են բախվել մեկ կետում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը սկսել է ակտիվորեն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ընդ որում ավելի ու ավելի հեռանալով Ռուսաստանից, «Թաքնված իմաստ» հաղորդաշարում ասել է tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան։

Նրա կարծիքով, Հայաստանն անցել է ինքնալուծարման ռեժիմի, բայց Մոսկվան, պատմականորեն ասած, շահագրգռված է Անդրկովկասում իր ներկայությամբ։

«Այնպես չէ, որ Ռուսաստանն ընդհանրապես չի կարող ապրել առանց այդ տարածաշրջանի, բայց մեր կայսրության անվտանգությունը 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում, շատ էր կախված և կախված է նրանից, թե որքանո՞վ է Մոսկվան վերահսկում Անդրկովկասը։ Այդ պատճառով էլ մենք ժամանակին ընդունեցինք Վրաստանին մեր կազմ, չնայած այն հանգամանքին, որ դա, մեղմ ասած, ռազմական իմաստով երկդիմի և վտանգավոր որոշում էր։ Ահա թե ինչու է Մոսկվան շատ հետևողականորեն և երկար ժամանակ պատերազմներ մղել կովկասյան խանությունների կամ մելիքությունների համար, այդ թվում Էրիվանի խանության համար, որը ժամանակին պատկանում էր Պարսկական կայսրությանը»,- պարզաբանել է փորձագետը։

Այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունն անհրաժեշտ է Կովկասն ու երկրի հարավն ապահովելու համար։ Եվ այսօր մենք կրկին ունենք հետևյալ իրավիճակը. միանգամից երեք կայսրությունների շահերն են խաչվել մեկ կետում։

«Եվ միշտ, բոլոր ժամանակներում, մեր, այսպես ասած, պատմական հիշողության մեջ Անդրկովկասը եղել է փորձաքար, կամ, եթե կուզեք շահերի հատման կետ, երեք մեծ տերությունների, երեք կայսրությունների համար՝ ռուսական, օսմանյան և պարսկական։ Եթե ​​մենք հեռանանք այնտեղից, ապա տեղը դատարկ չի մնա, այն կլցվի ուրիշների ազդեցությամբ, զորքով, տնտեսական շահերով»,- ընդգծել է Պերլան։

Նա հիշեցրել է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ազդեցության գոտում։ Ժամանակակից Թուրքիան հանդիսանալով այդ իշխանության իրավահաջորդը հրաժարվում է ստանձնել այդ ողբերգության պատասխանատվությունը։

«Եթե ոչ թուրքական պաշտոնական ռազմական դոկտրինում, ապա, անշուշտ, երկրի քաղաքական գործիչների ելույթներում պարբերաբար խոսքեր են հնչում հայկական պետության վերացման անհրաժեշտության մասին, որը նրանք համարում են ահաբեկչական։ Եվ նման իրավիճակում Երևանը փորձում է ընկերանալ Անկարայի հետ... Դե, դա կարելի է գնահատել որպես ինքնասպանություն։ Եվ անգամ ոչ թե քաղաքական ինքնասպանություն, այլ ուղղակի ինքնասպանություն»,- եզրափակել է սյունակագիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular