ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդամենն Արևմուտքում հորինած մի արտահայտություն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են առաջ մղել իրենց ձախողված նախագիծը «Խաղաղության խաչմերուկ» անվանումով, մինչդեռ նույնիսկ Արևմուտքից, որտեղ էլ մտահղացել են այդ վտանգավոր նախագիծը, զգուշացնում են դրա վտանգների մասին։ ՀՀ կառավարության, անցած տարվա հոկտեմբերին առաջարկած այդ նախագիծը մեկ սանտիմետր անգամ առաջ չի գնացել, բայց Փաշինյանն ու իր թիմը կախվել են դրանից՝ իրենց հետագա պաշտոնավարման փրկօղակ համարելով։ Փույթ չէ, որ այդ նախագիծը միայն աշխարհաքաղաքական մեկուսացում է բերում Հայաստանին։

Օրերս էլ այդ նախագիծը Փաշինյանը քննարկել է ԱՄՆ Կոնգրեսական պատվիրակության հետ՝ հանրապետական և դեմոկրատ սենատորների քմծիծաղի ուղեկցությամբ։

Փաշինյանն այդ նախագիծը հանկարծակի ներկայացրեց 2023 թ. հոկտեմբերին՝ առաջարկելով այն իրագործել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջև՝ ներգրավել հարևաններին և միջազգային գործընկերներին, և դրանով «վերականգնել համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումը ազգերի միջև»։

Նախագիծը ներկայացվել էր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ, Glօbal Gateway ներդրումային համաժողովում, Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովում։ Արևմուտքի սկզբնական ոգևորությանը փոխարինեց անտարբերությունը, գիտակցելով, որ դա հեռանկար ունենալ չի կարող։

Նախագիծը ենթադրում է նոր ենթակառուցվածքներ ստեղծել և գոյություն ունեցողները բարելավել։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը դեմ են Հայաստանի գրեթե բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, որը հասկանում է դրա արևմտյան ծագումն ու, բնականաբար, դրանից բխող հետևանքները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, տարածաշրջանային կապերի ապաշրջափակման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու փոխարեն առաջարկվում են տարրական տնտեսական հիմնավորում չունեցող նախագծեր։ Զուտ պոպուլիստական գաղափարներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդամենն Արևմուտքում հորինած մի արտահայտություն է։ Իսկ Արևմուտքը սպասում է, որ Ադրբեջանը կրկնապատկելու է էներգապաշարների մատակարարումը ԵՄ, շրջանցելով Ռուսաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular