ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վրեժխնդիր է եղել. ամերիկացիներն առգրավել են ՀՀ ֆինանսների նախկին նախարարի շքեղ ունեցվածքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել առգրավել և վաճառել Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը, որը պատկանում է  նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, գրում է politnavigator.net-ը։

Հետաքրքիր է այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք գործող Հայաստանի Հանրապետության ներկայիս դատախազությունն է այդ մասին հայտարարել լայն հասարակությանը։ Ըստ երևույթին, դա նրբագեղ հաշվեհարդարի ձև է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի քոչարյանական պատգամավորների նկատմամբ, որոնք անհաջող կերպով փորձում են «ազգային դավաճանության» կարգախոսներով  հասնել Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականին։ 

«Ապօրինի հարստացման գործի շրջանակներում Հայաստանի դատախազությունը բանակցություններ է վարել ամերիկացի գործընկերների հետ։ Հունիսի 14-ին Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը և Արտեմը, միջնորդություն են ներկայացրել շրջանային դատարան համաձայնության գալու համար։ Այդ պայմանագրի հիման վրա դատարանը հունիսի 30-ին որոշել է տունը վաճառել շուկայական առավելագույն գնով։ Այժմ դատախազությունը բանակցություններ է վարում, որպեսզի հասույթի մեծ մասը փոխանցվի Հայաստանի բյուջե»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։


Գուրգեն և Արտեմ Խաչատրյանների դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով։ Արտեմ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան, իսկ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրամական միջոցների յուրացման, փողերի լվացման և կոռուպցիայի մեղսակցության մեղադրանքներով։

Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված գործերի շրջանակներում Հայաստանի դատախազությունը պահանջում է բռնագրավել 210 անշարժ գույք, 13 ավտոմեքենա, 29 ընկերությունների բաժնետոմսեր և 33 մլրդ դրամ (մոտ 85 մլն դոլար) դրամական միջոցներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular