ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացել են պայթեցնել ՌԴ ՊՆ ղեկավարներին. ձերբակալված կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված ռուսաստանցուն, ով ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ ՊՆ երեք բարձրաստիճան զինվորականների դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության մարմինները ձերբակալել են 1994 թվականին ծնված Ռուսաստանի մի քաղաքացու, ով Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության հանձնարարությամբ փոստային ծառայությունների միջոցով կազմակերպել է նվերների փաթեթավորման մեջ քողարկված երեք հզոր պայթուցիկ սարքերի առաքում ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարների՝ Մոսկվայում բնակության հասցեներով»,- նշել են գերատեսչությունում:

Նա խոստովանել է, որ 2024 թվականի մայիսին իրեն հավաքագրել են Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակիցները։

«Նա համաձայնել է ֆինանսական պարգևի դիմաց Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հետ կապված հրահանգներ կատարել»,- նշել են ԱԴԾ-ում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular